18 10 2019

Վահե Գրիգորյան էլ «սրտի» դատավոր չէ․ «Իրատես»

Վահե Գրիգորյան էլ «սրտի» դատավոր չէ․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունը համառորեն եւ առանց ձեւականությունների ուզում է ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ու նպատակին հասնելու համար ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում: Ու եթե նախկինում բոլորը մտածում էին, որ ՍԴ նախագահի պաշտոնում վերջինիս փոխարինելու է Վահե Գրիգորյանը, այժմ կարծես այս հարցում բեկում է առաջացել:

Եթե բոլորովին վերջերս նրա «լուսապայծառ» կերպարը թովում էր խորհրդարանական մեծամասնությանը, նրան համարում էին իրավաբանության սկիզբն ու վերջը, այսօր Վահե Գրիգորյանի եւ իմքայլականների արանքով սեւ կատու է անցել: Գրիգորյանի երազանքը խորհրդարանական մեծամասնությունը չկարողացավ իրագործել, նա վրդովվեց եւ վաստակեց իրեն երկրպագողների «թուքումուրը»:

ՍԴ դատավորի աշխատավարձը ստացող ու մեկ օր սահմանադրական դատարան ոտք չդրած Վահե Գրիգորյանն աշխատանքի չներկայանալու իրողությունը բացատրել է հետեւյալ կերպ. «ՍԴ չկա, ՍԴ-ն լեգիտիմ կառույց չէ»: Հարց է ծագում` իսկ ընտրվելու ժամանակ իրավաբան Գրիգորյանը չգիտե՞ր, թե ուր է գնում, թե՞ մտածում էր, որ հենց ոտք դրեց ՍԴ, միանգամից «կարգվելու» է ՍԴ նախագահ:

Կամ իրավական այսպիսի «հնարքներով» ՍԴ աթոռին ձգտող Վահե Գրիգորյանը չի՞ մտածում, որ մի օր էլ իրեն են համարելու ՍԴ-ն «զոռով» սեփականաշնորհած «բուդկայի» նախագահ»:

Նյութն ամբոջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ