16  10  2019

Վարչապետը սովորական հանդիպումները բացառիկ է որակում․ «Հրապարակ»

Վարչապետը սովորական հանդիպումները բացառիկ է որակում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների՝ Աշխաբադում տեղի ունեցած գագաթնաժողովի ժա­մանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոևի հետ և նրան հրավիրել Հայաստան: Այնուհետ, հանդիպման առնչությամբ, նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ այդ հանդիպումը որակելով պատմական, աննախադեպ, ու շեշտելով, որ դեռ երբեք Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարները չեն հանդիպել:Լրատվական ծառայություններն էլ, առանց արխիվներն ուսումնասիրե­լու, հաղորդում էին՝ առաջին անգամ նման ֆորմատով հանդիպում է տե­ղի ունեցել Հայաստանի վարչապե­տի և Ուզբեկստանի նախագահի միջև: Իրականում, սակայն, նման հանդիպումներ՝ նման ֆորմատով, երկու երկրների ղեկավարների մի­ջև  անցյալում էլ են եղել: Եղել են և Սերժ Սարգսյանի օրոք, և Ռոբերտ Քոչարյանի: Այլ է հարցը, որ չեն եղել փոխադարձ այցելություններ՝ ո'չ Հա­յաստանի ղեկավարն է այցելել երբևէ Ուզբեկստան, ո'չ էլ Ուզբեկստանի ղե­կավարը՝ Հայաստան: Եվ եթե Միրզիյոևն ընդունի Փաշինյանի հրավերը, դա իրոք կլինի պատմական ու աննախադեպ այց Հայաստան:

Սակայն տարբեր ձևաչափերում երկրների ղեկավարների հանդի­պումներ, իհարկե, եղել են անցյա­լում: Ի վերջո, դաշնակից, բարեկամ պետությունների ղեկավարների մի­ջև ինչպես կարող էին հանդիպումներ չլինել տարածաշրջանային-ինտեգրացիոն տարբեր հարթակներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ: Ավելին՝ 2002 թվականին այն ժամանակվա ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է նույնիսկ այցե­լել Ուզբեկստան: Իսկ 2006 թվակա­նին Մինսկի մերձակայքում գտնվող Սիլիչ բնակավայրում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների մի պատմա­կան հանդիպում առանց փողկապնե­րի:Անգամ պատմական լուսանկար կա՝ պետությունների ղեկավարները բելառուսական ազգային ասեղնա­գործ բլուզներով քայլում են: Սերտ շփման համար Բատկան մտածել է նրանց ազգային տարազ հագցնել: Հանդիպմանը մասնակցել են Վլա­դիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Նուրսուլթան Նազարբաևը, Ռոբերտ Քոչարյանը, էմոմալի Ռախմոնը, Կուրմանբեկ Բակիևը և Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:

Այնպես որ, սովորական հանդի­պումները սխալ է որակել որպես պատմական կամ բացառիկ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ