16  10  2019

Արտերկրից ՀՀ ուղարկված օգնությունը 20 մլն դոլարով նվազել է․ «Ժողովուրդ»

Արտերկրից ՀՀ ուղարկված օգնությունը 20 մլն դոլարով նվազել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալնե­րը հետզհետե նվազում են:

«Ժողո­վուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաս­տան է ուղարկվել 34 մլն 260 հազար 200 դոլարի օգնություն: Մինչդեռ նկա­տենք, որ անցած տարվա նույն ժամա­նակահատվածում Հայաստան ստացվել է 54 մլն 180 հազար 800 դոլարի չա­փով մարդասիրական օգնություն:Գեր­մանիայից, օրինակ, Հայաստանը ստա­ցել է 2 մլն 618 հազար դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսի­այից՝ 451 հազար 100 դոլարի չափով:

Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 545 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա 8 ամիսներին Հայաստանը Շվեյցարիայից 9 մլն 784 հազար դոլարի չափով մարդասիրա­կան օգնություն է ստացել, իսկ ԱՊՀ Երկրներից Հայաստանը 71 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնու­թյուն է ստացել: Ռուսաստանից այս տարվա հունվար-օգոստոսին 64 հա­զար 900 դոլարի չափով մարդասիրա­կան օգնություն է եկել: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան է եկել 11 մլն 130 հազար դոլար մարդասիրական օգնություն:

Անգամ Հնդկաստանից է Հա յաստանը մարդասիրական օգնություն ստացել՝ 2 մլն 656 հազար 300 դոլարի չափով, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ