15  10  2019

Վաչագան Ղազարյանի ընկերության դեմ ակտը «ջրվել է»․ «Ժամանակ»

Վաչագան Ղազարյանի ընկերության դեմ ակտը «ջրվել է»․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ը հեղափոխությունից հետո, հատկապես վերջին շրջանում բավական ուշագրավ գործելակերպ է որդեգրել։ Փորձելով ցույց տալ, որ իրենք հետեւում են վարչապետի կոչին՝ անողոք պայքարում են ստվերի դեմ, շատ հաճախ տնտեսվարողների, խոշոր ընկերություններում ստուգումներ են իրականացնում, ակտեր են կազմում, սակայն ավելի ուշ, երբ հայտնաբերված խախտումների շուրջ աղմուկը մարում է, այդ ակտերը չեղարկվում են կամ մեղմվում։ Վերջերս մենք մի քանի նման դեպքերի անդրադարձել էինք։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս էլ հարկայինը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին պատկանող «Սեզամգազ»-ում ստուգումների արդյունքում ակտ է կազմել, սակայն այդ ակտը արդեն ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովում «ջրվել» է։

Այսինքն՝ մի կողմից ցույց են տալիս, թե ստվերի դեմ են պայքարում, մյուս կողմից՝ չեն նեղացնում իրենց «յուրայիններին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ