12  10  2019

Ի՞նչ է պահանջում վարչապետը ոստիկանությունից․ «Ժողովուրդ»

Ի՞նչ է պահանջում վարչապետը ոստիկանությունից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ոստիկանությունը արմատական փոփոխությունների շեմին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ վարչապետ Փաշինյանը թիմից պահանջել է օր առաջ լուծել ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների հարցը: Նախատեսվում է մեկ ծառայության մեջ միավորել ՃՈ-ն ու ՊՊԾ-ն, միացնել նաև ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր բաժինն ու 6-րդ վարչությունը:

Ըստ մեր լուրերի` այս երկու բաժինները հաշտ չեն եղել, քանի որ երկուսն էլ, կատարելով գրեթե նույն գործառույթը, մշտապես բախման մեջ են եղել: Փոփոխությունների ցանկն այստեղ չի ավարտվում, փաթեթն ամբողջությամբ պատրաստ է, բայց փող` պահանջվող 50 մլն դոլարը չկա:

Իշխանություններն, ըստ մեր լուրերի, ֆինանսավորման համար դիմել են ԵՄ-ին, բայց դեռևս անարդյունք: Ընդդիմադիրները տեղյա՞կ են, որ գործադիրն իր այս մշակած նախագիծը շուտով ԱԺ կուղարկի: «Լուսավոր Հայաստանից», օրինակ, Տարոն Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանել է, թե նախագծից տեղյակ չեն. «Պետք է սպասել` հասկանալու, թե ինչ նախագիծ է»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ