04  10  2019

Փաշինյանը պաշտոնանկ կանի Դավիթ Տոնոյանին ևս․ «Իրատես»

Փաշինյանը պաշտոնանկ կանի Դավիթ Տոնոյանին ևս․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար հա­ջորդ թի­րա­խը կա­ռա­վա­րու­թյու­նում պաշտ­պա­նու­թյան նա­խա­րարն է։ Դա­վիթ Տո­նո­յա­նը՝ որ­պես ու­սա­դիր­նե­րով մարդ, չի կա­րող ըն­կա­լե­լի ու ըն­դու­նե­լի լի­նել Փա­շի­նյա­նին, և վեր­ջինս, ըստ շր­ջա­նառ­վող լու­րե­րի, ա­ռա­ջի­կա­յում պատ­րաստ­վում է նրան ևս պաշ­տո­նանկ ա­նե­լ։Սա­կայն, մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, Տո­նո­յա­նի առն­չու­թյամբ կա մի մտա­հո­գու­թյուն։ Նա ըն­դուն­ված է գե­նե­րալ­նե­րի, հրա­մա­նա­տար­նե­րի շր­ջա­նում, և ե­թե Տո­նո­յա­նը հե­ռա­նա­լուց հե­տո ո­րո­շի քա­ղա­քա­կան կյան­քում ե­ղա­նակ փո­խել, բա­վա­կան տհաճ ի­րա­վի­ճա­կում կա­րող է հայ­տն­վել Փա­շի­նյա­նը։

Այս մտա­հո­գու­թյունն ան­տե­ղի չէ, ո­րով­հետև, նույն աղ­բյու­րի փո­խանց­մամբ, ո­րոշ գե­նե­րալ­ներ նեղ շր­ջա­նա­կում ա­սել են, որ կա­ռա­վա­րու­թյու­նում մնա­ցել է միայն մի մարդ, ո­րին նրանք կմիա­նան, ե­թե քա­ղա­քա­կան ան­կան­խա­տե­սե­լի զար­գա­ցում­ներ լի­նեն։Ի դեպ, քա­ղա­քա­կան ո­րոշ ու­ժե­րի հա­մար ևս Տո­նո­յանն ըն­դու­նե­լի է։ Իսկ այս հան­գա­ման­քին չի կա­րող Նի­կոլ Փա­շի­նյա­նը հան­գիստ վե­րա­բեր­վել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ