02  10  2019

ՍԴ նախագահի դեմ ձայները Ստրասբուրգից «բերման կենթարկեն» ԱԺ․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի դեմ ձայները Ստրասբուրգից «բերման  կենթարկեն» ԱԺ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չեն ընդհատի ստրասբուրգյան գործուղումը: Նրանք ԵԽԽՎ մայրաքաղաքում կմնան մինչեւ նստաշրջանի ավարտը եւ Երեւան կվերադառնան հոկտեմբերի 5-ին:

Իսկ, ահա, հայկական պատվիրակությունում իշխանական թեւը ներկայացնողները ավելի շուտ կվերադառնան, որպեսզի ամեն կերպ մասնակցեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` ԵԽԽՎ նիստը չավարտած` հանուն քվեարկության առաջիկա օրերին հետ կվերադառնան ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ու իշխանական խմբակցության մյուս բոլոր պատգամավորները` Տաթեւ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Հովհաննես Իգիթյանը: Այսինքն` իշխանությունը նախագծին կողմ քվեարկող իր 5 ձայները ստրասբուրգյան խորհրդարանից «բերման է ենթարկում» հայկական խորհրդարան»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ