01  10  2019

Փաշինյանը և Ծառուկյանը մի քանի անգամ հանդիպել են․ «Ժողովուրդ»

Փաշինյանը և Ծառուկյանը մի քանի անգամ հանդիպել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են: Ըստ մեր աղբյուրների` նրանց հանդիպումները վերջին շրջանում հաճախադեպ են դարձել, նույնիսկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ են հանդիպել: Փաշինյան-Ծառուկյան հանդիպման ժամանակ քննարկվել են ամենատարբեր հարցեր` առանցքայինը, սակայն, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցն է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մանրամասներ ճշտել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: Նա չհերքեց հանդիպման մասին լուրը, բայց մանրամասներ չփոխանցեց` ասելով. «Տեղեկատվությանը չեմ տիրապետում»:

Հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում ասել, թե ինչպես կքվեարկի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցի քննարկմանը: Մեր տեղեկություններով` քվերակությունը խմբակցությունում ազատ է լինելու: Եւ, ըստ մեր աղբյուրների, սա է հիմնական պատճառը, որ Փաշինյանը նախաձեռնել է հանդիպումը Ծառուկյանի հետ: Կողմ քվեարկելու մասին, հիշեցնենք, հստակ «Լուսավոր Հայաստանն» է միայն ասել, իսկ եթե 88 հոգանոց «Իմ քայլ»-ում էլ դեմ քվեարկողներ լինեն, ապա հնարավոր է` հարցի քվեարկությունը տապալվի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ