21  09  2019

Կառավարությունն այլևս չի աջակցի գյուղացուն. «Ժողովուրդ»

Կառավարությունն այլևս չի աջակցի գյուղացուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Կառավարությունն այլևս գյուղացուն չի աջակցի: Գործադիրը դադարեցրել է էժան գնով ազոտական պա­րարտանյութի, սերմացուի և դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը: Բայց խնդիրն ավելի խորն է. պարզվում է՝ դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությունն է բացահայտել, որ այս ծրագիրն անարդյունավետ է, և գյուղացուն օգնության ձեռք մեկնելու համար նախատեսված այս ծրագրում ժամանակին մի շարք չա­րաշահումներ բացահայտվեցին, հարուցվեցին քրեական գործեր, գյուղապետեր ձերբակալվեցին:

Էկոնոմիկա­յի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրին, որ վերոնշյալ տնտեսապես անարդյունավետ ծրագրերի փոխարեն ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության գործող ծրագրերը:

Մինչդեռ գյուղացին այս տարի սպասում էր պետական աջակցությանը: Նախարարության այս խոս­տումներն այնքան էլ արժանահավատ չեն, թերևս, որովհետև ակնառու է՝ Հայաստանում ցանքատարածու­թյունները կրճատվում են: Ըստ Էկոնոմիկայի նախարարության կողմից «Ժողովուրդ» օրաթերթին տրված տվյալների՝ կարտոֆիլի ցանքատարածությունները, օրինակ, 2019 թ. 20 հազար 402 հա են, բայց նախորդ տարի դրանք 22 հազար 100 հա են եղել, այսինքն՝ այս տարի 1698 հա-ով պակասել են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ