20 09 2019

Փաշինյանն ասել է՝ կոնվենցիան վավերացվելու է, հանքը՝ շահագործվելու․«Ժողովուրդ»

Փաշինյանն ասել է՝ կոնվենցիան վավերացվելու է, հանքը՝ շահագործվելու․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ-Նիկոլ Փաշինյան սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպումից:Թերթի տեղեկություններով` վարչապետն իրականում այնքան էլ գոհ չէ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունից, ավելին` նրանցից մի քանիսին մեղադրել է նաև մանիպուլյացիաներ անելու մեջ, և խոսքը հատկապես վերաբերել է Ամուլսարի հանքի շահագործման թեմային։

Իրավիճակը հանգեցրել է նրան, որ վարչապետը հայտարարել է` և´ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, և՛ Ամուլսարի հանքն է շահագործվելու: Ընդ որում, դա հենց այսպես, բաց տեքստով էլ ասվել է: Իրենց հերթին հանդիպումից այնքան էլ գոհ չեն մնացել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր հետո հայտարարել են, թե նման հանդիպումներում բան չի փոխվում, և բարձրաձայնվում են հարցեր, որոնք նախկինում էլ են բարձրաձայնվել, սակայն խնդիրների լուծումները չեն երևում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ