19  09  2019

«Մեր դեմ խաղ չկա»-ի դրսևորում․ դիվանագետները մտահոգ են․ «Փաստ»

«Մեր դեմ խաղ չկա»-ի դրսևորում․ դիվանագետները մտահոգ են․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ շուրջ ծավալվող զարգացումների և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշման համատեքստում բավական լարված են և գերծանրաբեռնված են աշխատում միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչները և ՀՀ-ում գործող արտասահմանյան դեսպանատները։

Հատկանշական է, որ նրանք ըստ էության չեն էլ թաքցնում ՍԴ որոշման վերաբերյալ իշխանությունների արձագանքի առումով իրենց տարակուսանքը։ Նրանց համար մտահոգիչ է այն փաստը, թե ինչպես է պատրաստվում այս ամենը Փաշինյանը ներկայացնել եվրոպական մարմիններում՝ Ստրասբուրգում, ՄԻԵԴ-ում կամ, ասենք, Վենետիկի հանձնաժողովին։ Ի վերջո, անկախ նրանից, թե ինչպիսին է Փաշինյանի վերաբերմունքը, ըստ արտերկրյա դիվանագետների պատկերացման, նա պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերի և նույնը հորդորի իր թիմին։ 

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ու դեսպանատների աշխատակիցներին հատկապես զարմացրել է այն հանգամանքը, որ իշխանությունների կողմից ՍԴ-ի վրա տեղի ունեցող «հարձակումները» համընկել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետների՝ Հայաստան կատարած այցի հետ։

Մեր աղբյուրների պնդմամբ, շատերի շրջանում սա դիտարկվում է՝ «մեր դեմ խաղ չկա»-ի դասական դրսևորում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ