19 09 2019

«Իմ քայլի» «պրիմիտիվ» խորամանկությունը. «Հրապարակ»

«Իմ քայլի» «պրիմիտիվ» խորամանկությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ քառօրյային կհայտարարվի Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ «Իմ քայլը» խմբակցությունը խորամանկ քայլ է արել, սկզբում չեն միացել նախաձեռնությանը, երբ արդեն հավաքվել է պահանջվող 33 ստորագրությունը՝ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից, և ձևաթուղթը ներկայացվել է ԱԺ նախագահին, խմբակցության ղեկավարը հայտնել է, որ իրենք ևս միանում են։

Նախաձեռնությունը ԲՀԿ-ինն է, մասնավորապես՝ Սերգեյ Բագրատյանինը։ Հենց նա էլ կգլխավորի հանձնաժողովը, որը 18 անդամ կունենա, 11-ը՝ իշխող խմբակցությունից, 6-ը՝ ԲՀԿ-ից, 2-ը՝ ԼՀԿ-ից։ Կկոչվի «Մետաղական հանքավայրեր շահագործող տնտեսվարող սուբյեկտների թափանցիկության և հաշվետվողականության ուսումնասիրման նպատակով» ստեղծվող հանձնաժողով, որը կքննի նաև Ամուլսարի հարցը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ