14  09  2019

Վարչապետի ամերիկյան հանդիպումների օրակարգն ամբողջացված չէ․ «Հրապարակ»

Վարչապետի ամերիկյան հանդիպումների օրակարգն ամբողջացված չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում բացվող ՄԱԿ-ի 74-րդ ասամբլեան բավականին տեսարժան կլինի ոչ միայն այն հանգամանքով, որ պաշտոնից հեռացավ Մերձավոր Արեւելքի ու գունավոր հեղափոխությունների մասնագետ, տարածաշրջանային հարցերն ուժային մեթոդներով լուծելու կողմնակից Բոլթոնը, այլեւ հենց այդ ասամբլեայում է աշխարհն սպասում Թրամփ-Ռոհանի պատմական հանդիպմանը: Ասամբլեան հետաքրքիր կլինի նաեւ Զելենսկի-Թրամփ հանդիպմամբ, ինչը նույնպես սպասվում է:

Նիկոլ Փաշինյանը եւս կմեկնի Նյու Յորք` մասնակցելու այդ համաժողովին: Հարցին` ե՞րբ է նախատեսված ասամբլեայում Փաշինյանի ելույթը, վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց` սեպտեմբերի 25-ին: Ամերիկայում ի՞նչ օրակարգ ունի Փաշինյանը։ «Դեռ երկկողմ հանդիպումներ կան, որոնք չեն ավարտվել, հանդիպումների օրակարգը դեռ ամբողջացված չէ, հայտնի է միայն, որ պարոն Փաշինյանն ամսի 22-ին լինելու է Գլենդելում` Լոս Անջելեսում, ուր ժամը 4-ին հայ համայնքի հետ նշանակված է միտինգ-հանդիպում»: Նա չի՞ մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարություններին։ «Անպայման մասնակցելու է, արդեն իսկ կոչ է արել բոլորին` օրն սկսել Գյումրուց»: Բա հասցնելո՞ւ է ԱՄՆ` լոսանջելեսյան միտինգին: «Հասցնելու է»: Դեռ որոշվա՞ծ չէ նաեւ, թե ովքեր են նրան ուղեկցելու այցի ընթացքում։ «Այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց Կարապետյանը:    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ