13  09  2019

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է բարձրանում. «Ժողովուրդ»

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է բարձրանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է բարձրանում: Կալանավայրում տարածված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը` Համիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում:

Հիշել են, որ Առաքելյանն այդ սենյակները նորոգել էր հանուն իր ընկերոջ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի, սակայն հիմա պարզվում է, որ ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը այդ սրահների նորոգման, եվրոպատուհանների տեղադրման համար պետական բյուջեի գումարներ են դուրս գրել:

«Ժողովուրդ» օրաթերթը կալանավայրում տարածված տեղեկությունները փորձեց ճշտել «Նուբերաշեն» ՔԿՀ ներկայիս պետ Սամվել Մկրտչյանից, ով ասաց. «Վերջին անգամ վերանորոգվել են 2010, 2015 եւ 2017 թվականերին, ընթացիկ վերանորոգումներ է արվել: Իմ օրոք եւ, բնական է, ինձանից առաջ ով է արել` ես չգիտեմ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ