12  09  2019

Ե՞րբ կդիմեն հանքը Ամուլսարի հարցի ուժային լուծմանը․ «Ժամանակ»

Ե՞րբ կդիմեն հանքը Ամուլսարի հարցի ուժային լուծմանը․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին կոչ արեց ապաշրջափակել Ամուլսարի հանք տա­նող ճանապարհները, սա­կայն դա ամենևին չի նշա­նակում, որ իշխանությունը առաջիկա օրերին դիմելու է կոշտ միջոցների:

Վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության ան­դամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դեռ 8 ամիս ժամանակ կա, և «Լիդիան»-ը իր գործունեությու­նը վերսկսելու է հաջորդ տարվա ապրիլ-մայիսից: Իսկ մինչ այդ հույս կա, որ հանքը շրջափակողները կամ կհոգնեն, կամ նրանց հնարավոր կլինի համոզել: Միայն այս տարբերակները փորձարկելուց հետո իշխա­նությունը կգնա ուժային լուծման»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ