11 09 2019

Ի՞նչ եղավ կադրային բանկը․ 5000-ից 6-7-ին են ընտրել․ «Հրապարակ»

Ի՞նչ եղավ կադրային բանկը․ 5000-ից 6-7-ին են ընտրել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին եւ կոչ արել քաղաքացիներին՝ CV-ներ եւ մոտիվացիոն նամակներ ուղարկել կառավարություն։ 6 հոգանոց «քասթինգի» հանձնաժողովը սկզբում ուսումնասիրում էր դիմումները, CV-ները, ընտրում լավագույններին, ապա հարցազրույց անցկացնում նրանց հետ։

Բայց արդեն մի քանի ամիս է՝ հանձնաժողովը պարապուրդի է մատնված՝ այլեւս չեն քննում դիմորդներին: Ինչո՞վ է պայմանավորված դա՝ պաշտոնապես պարզել չհաջողվեց, հանձնաժողովի անդամներից պատգամավորներ Արեն Մկրտչյանն ու Հայկ Գեւորգյանը չցանկացան խոսել: Բայց ներքին կարգով տեղեկացանք, որ դիմորդների 90 տոկոսը, մեղմ ասած, անգրագետ է եղել՝ 4-5 հազար դիմորդից միայն 6-7 հոգի է ընտրվել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ