10  09  2019

Փաշինյանը սկսել է բոլորից գաղտնի պահել իր այցերը․ «Փաստ»

Փաշինյանը սկսել է բոլորից գաղտնի պահել իր այցերը․ «Փաստ»

««Փաստ» թերթը գրում է․ «Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վար­չապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում առավել անկանխատեսելի է դարձել ու անակնկալ որոշումներ է կայացնում ոչ միայն քա­ղաքական առումով, այլև նույնիսկ իր աշխատանքային օրվա կազ­մակերպման տեսանկյունից:

Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանը սկսել է գրեթե բոլորից գաղտնի պահել անգամ իր այցերի օրակար­գը, և երբեմն նույնիսկ անվտանգության աշխատակիցները միայն վերջին պահին են իմանում, թե ուր է գնում երկրի վարչապետը՝ լինի մարզային այց, թե ինչ-որ անձնական հանդիպում: Արդյունքում ոչ միայն անվտանգության, այլև արարողակարգի պատասխանա­տուներն էլ են նման դեպքերում լարված վիճակում լինում: Ավելին՝ տեղեկություններ կան, որ անգամ պլանավորված այցի գրաֆիկն է երբեմն փոխվում վերջին պահին, մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդպես է եղել Ջերմուկ կատարած վերջին այցի ժա­մանակ:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին:

«Որևէ անակնկալ փոփոխություն չի լինում: Ամեն բան համաձայնեց­վում է, արարողակարգը նախօրոք իմանում է, և փոփոխությունների մասին խոսելն ավելորդ է: Այլ բան է, որ որևէ այցի ժամանակ վարչա­պետը կարող է մեքենան կանգնեցնել, դուրս գալ հանդիպման, շփվել բնակչության հետ: Նման բաներ կարող են տեղի ունենալ, իսկ առհա­սարակ, իր ծրագիրը նախօրոք հաստատվում է, և գործում է նախօրոք հաստատված ծրագրի համաձայն»,-ասաց Կարապետյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ