10  09  2019

«Օրենքով գողերը» ցանկանում են դավանափոխ լինել․ «Ժամանակ»

«Օրենքով գողերը» ցանկանում են դավանափոխ լինել․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «ՔԿՀ-ներում մթնոլորտը շարունակում է լարված մնալ: «Օրենքով գողերը», քրեա­կան հեղինակությունները շարունակում են ըմբոստու­թյան առիթներ փնտրել, որի պատճառը, ինչպես հայտնի է, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին կառա­վարության օրենքի նախա­գիծն է և վարչապետի կոշտ շեշտադրումները «օրենքով գողերի», քրեական տարրե­րի վերաբերյալ:

Ըստ ամե­նայնի, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետևել Վանո Սիրադեղյանի օրինակին և «օրենքով գողերին» ու քրեա­կան տարրերին առհասա­րակ հեռացնել երկրից: ՔԿՀ մեր աղբյուրները փոխանցե­ցին, որ այս օրերին վարչա­պետի այդ մտադրությունը, որպես լուր, ակտիվ տարած­վում է ՔԿՀ-ներում, որը է՛լ ավելի է ուժգնացրել առկա լարվածությունը, և «օրեն­քով գողերն» ու քրեական հե­ղինակություններն առաջի­կայում պատրաստվում են հրապարակավ դիմել հարևան իսլամական երկրների դեսպանատներ ու պահան­ջել նրանց հոգևոր առաջ­նորդի ներկայությունը ՀՀ ՔԿՀ-ներում, որպեսզի դա­վանափոխ լինեն: Ճիշտ է, սա հերթական բողոքի ակցիա է լինելու, սակայն դրա առա­ջացրած աղմուկն ու հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ