06  09  2019

Ռեյտինգային ընտրակարգից կհրաժարվե՞ն․ «Հրապարակ»

Ռեյտինգային ընտրակարգից կհրաժարվե՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իրազեկեց, որ ԱԺ-ն սկսում է «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքները:«Գործընթացը լինելու է ներառական. և´ արտախորհրդարանական ուժերի, և´ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու»։ Ընտրական բարեփոխումների գործընթացը մեկնարկել էր դեռ մարտ-ապրիլին։

ԿԸՀ գործունեության ծրագրի քննարկման ավարտին Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց ընտրական բարեփոխումներ անելու: Ապա 2-3 շաբաթ հետո գործընթացը մեկնարկեց՝ ԱԺ 3 խմբակցություններից աշխատանքային խումբ կազմվեց՝ ամեն ուժից 5-ական ներկայացուցչով, սակայն ընդամենը 1 հանդիպում կայացավ։ Հիմա կրկին վերսկսում են։Փոփոխությունների հիմքում դրվելու է անցած տարի մշակված, բայց չընդունված հայեցակարգը, որտեղ առաջնայինը ռեյտինգայինից հրաժարվելն է և պարզ համամասնական ընտրակարգին անցնելը, նաև՝ անցողիկ շեմի իջեցումը․ կուսակցությունների դեպքում 5 տոկոսի փոխարեն՝ 4, դաշինքների համար 7-ի փոխարեն՝ 6։ Առաջարկվում է նվազեցնել նաև ընտրագրավի չափը։

Ի դեպ, ՔՊ վարչության վերջին նիստում ասվել է, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր ՍԴ կազմը փոխել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ