30  08  2019

Գյուղատնտեսության ոլորտում անկումը ոչ թե 7, այլ 15-20% է. Հրաչ Բերբերյան․ «Փաստ»

Գյուղատնտեսության ոլորտում անկումը ոչ թե 7, այլ 15-20% է. Հրաչ Բերբերյան․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով պարբերաբար ներկայացնում է տնտեսության և առհասարակ տարբեր ոլորտների ցուցանիշներ՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Մասնագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ հաճախ անտեսվում են անկումային ցուցանիշները, իսկ որոշ ցուցանիշներ առանց դրանց ուղղակի չեն արտացոլում իրականությունը: Մասնավորաբար, պաշտոնական տվյալների համաձայն, գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք ավելի քան 7 տոկոսի անկում:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, սակայն, «Փաստի» հետ զրույցում նշում է. «Կառավարությունն ասում է՝ գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք 7 տոկոս անկում, բայց միանշանակ է, որ այս թվերն իրականությանը չեն համապատասխանում:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է 15-20 տոկոս՝ հատկապես պտղի, խաղողի, ցորենի, կարտոֆիլի արտադրության, անասնապահության ոլորտներում: Բոլոր ուղղություններով ծանր վիճակ է»:

Նա նաև ընդգծում է, որ գյուղատնտեսական մի շարք ապրանքների գներ կբարձրանան, հատկապես նրանց, որոնց շուկայում դեֆիցիտ է առկա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ