30 08 2019

Արթուր Դավթյանին կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ»

Արթուր Դավթյանին կրկին դատի են տվել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կայացրած որոշումների դեմ դատախազների դժգոհության ալիքը նոր թափ է ստանում: ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարը կրկին դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Սակայն դատախազությունում տարածված լուրերի համաձայն` դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի ներքին կռիվները առավել լայն թափ են ստանում, քանի որ մի շարք դատախազներ չեն հաշտվում ՀՀ գլխավոր դատախազի որոշումների հետ և բանավոր կերպով չկարողանալով խնդիրը լուծել, դիմում են դատարան:

Արդյունքում մեկ տարի անց Վահագն Մուրադյանը չի հանձնվել և կրկին դիմել է դատարան: Դատելով իրավիճակից` հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնում այլ անձ է նշանակվել, իսկ դրան զուգահեռ էլ Գլխավոր դատախազը Վահագն Մուրադյանի աշխատանքում սահմանափակումներ է մտցրել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ