29 08 2019

Բոլորը հրաժարվում են ԲԴԽ անդամ դառնալ․ «Ժողովուրդ»

Բոլորը հրաժարվում են ԲԴԽ անդամ դառնալ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Բարձրագուն դատական խորհրդի 2 անդամի տեղը դեռեւս շարունակում է թափուր մնալ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը եւ դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առաջ: «Իմ քայլը» շատերին առաջարկել է դառնալ ԲԴԽ անդամ, հրաժարվել են, նույն վիճակն է նաեւ դատական համակարգում:

Բանն այն է, որ, Դատական օրենսգրքի համաձայն, պետք է ԲԴԽ թեկնածուին ընտրելիս հաշվի առնեն գենդերային հարցը, ինչպես նաեւ վարչական մասնագիտացում ունենալու հիմքը: Եւ այս չափանիշներին համապատասխանում է միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ռուզաննա Հակոբյանը իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ հրաժարվում է հետ վերադառնալ Բարձրագույն դատական խորհուրդ, չի ուզում այլեւս դառնալ ԲԴԽ անդամ: Ու եթե նա առաջիկայում որոշի ինքնաբացարկ հայտնել, դատական համակարգում թեկնածուի փնտրտուք կսկսվի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ