28 08 2019

Ցուցմունքներ են հավաքում, որ մեծ գումար կորզեն․ «Հրապարակ»

Ցուցմունքներ են հավաքում, որ մեծ գումար կորզեն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ԱԱԾ-ն ձերբակալեց ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։ ՀՔԾ-ն հաղորդեց, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38/179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերի չարաշահման կազմակերպումը, եւ արդեն իսկ վերականգնել է 800 միլիոն դրամի վնասը:

Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ են հրավիրվել մեծ թվով մարդիկ եւ հատկապես կարգոների տերերը՝ ՊԵԿ նախկին նախագահի դեմ ցուցմունք տալու։ Սակայն բոլորին հասկանալի է, որ այս ցուցմունքներն ու ապացույցները ոչ թե Խաչատրյաններին նստեցնելու համար են, այլ հնարավորինս մեծ գումարներ կորզելու։ Դա է վկայում նաեւ ՀՔԾ հայտարարությունը՝ 800 միլիոն դրամի վերականգնման մասին, վերականգնումը շարունակություն է ունենալու»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ