24  08  2019

Բնությունը պատժում է մեզ․ «Հրապարակ»

Բնությունը պատժում է մեզ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Բնության, շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքով կա­րելի է ամբողջական պատկերացում կազմել տվյալ հասարակության մա­սին: Թե որքանով է այն գրագետ ու կիրթ, գիտակից ու խելացի, զուսպ և հայրենասեր: Թե ինչ վերաբերմունք ունի սերունդների, ապագայի, սե­փական պետության նկատմամբ: Երեխային սիրելը հո միայն կուշտ կերակրելով ու բրենդային հա­գուստ առնելով չէ, այլև նրան ժառանգություն թողնվելիք բնության հանդեպ ցուցաբերած խնամքով ու հոգածությամբ: 

Բնության հանդեպ վերաբերմունքն է նաև, որ վե­րադառնում է հանրությանը՝ հիվանդությունների տեսքով: Երբ 24 ժամ բողոքում ու անիծում ենք մեր չար բախտը, թե ինչու են քաղցկեղն ու այլ ծանր հիվանդություններն այսքան աճել, պետք է դրա պատճա­ռը փնտրենք բնության հանդեպ մեր բարբարոսական վերաբերմունքի մեջ: 

Եվ երբ անտառի ծառերը հի­վանդանում են, Սևանա լիճը կա­նաչում է, ձկները սատկում են, խեցգետինը վերանում է, փոշին խեղդում է մեզ, ջերմաստիճանն ամռանը 40 աստիճանից չի իջնում, իսկ ձմռանը սաստիկ ցրտեր են լի­նում, բերքն առատ չի լինում, եղածն էլ կարկուտի ու ցրտահարության պատճառով նվազում է, հրդեհներից աչք չենք բացում և այլն, և այլն, այս բոլորի պատճառները պետք է փնտրենք բնության հանդեպ մեր վերաբերմունքի մեջ: Լիճը, անտառները, հողը, ջուրը պատժում են մեզ՝ մեր անփութության, իրենց հանդեպ անհարգալից վերա­բերմունքի համար:

Մեզնից յուրա­քանչյուրը պետք է հասկանա, որ բնության մեջ նետված ծխախոտի մնացուկը, լճում թափված աղբը, ձկան ու խեցգետնի չափից դուրս անխնա որսը, ամեն մի կտրված ծառը վրեժ են լուծելու մեզնից: Եվ մեր միջավայրը թունավորվե­լու է, աղտոտվելու, մեր շնչած օդն ապականվելու է, մեր օգտագործած սնունդը դառնալու է վնա­սակար, մեր խմած ջուրը՝ համաճարակի բուն, մեր երկիրը՝ աղետի գոտի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ