22  08  2019

Պատվո վճար՝ Հայրենականի թիկունքայիններին, բայց ոչ՝ Արցախյանի. «Ժամանակ»

Պատվո վճար՝ Հայրենականի թիկունքայիններին, բայց ոչ՝ Արցախյանի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանի կառավա­րությունը որոշել է սոցիալա­կան արտոնություններ և պատվո վճար սահմանել նաև Հայրենական պատերազ­մի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծա­ռայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքան­շաններով պարգևատրված անձանց, այսպես կոչված՝  թիկունքայիններին: Այդպիսի անձանց թիվը այս պահին հազար է:

Առաջարկվող փո­փոխություններով թիկուն­քայինները հնարավորու­թյուն կստանան դեղերը ձեռք բերել 50 տոկոսով, անվճար օգտվել ներքաղաքային տրանսպորտից, բացի միկրոավտոբուսներից, և կստանան պարգևավճար կառավարության սահմանած չափով: Զարմանալին այն է, որ Արցախյան պատե­րազմի ժամանակ թիկուն­քում անձնազոհ աշխատանք կատարած անձինք որևէ կարգավիճակ չունեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ