09 08 2019

5 միլիոն դրամ՝ Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար․ 168.am

5 միլիոն դրամ՝ Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար․ 168.am

168.am-ը գրում է․ «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ գորգ լվանալու արարողություն։

Ըստ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության՝ միջոցառումը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, ով, ինչպես հետո մամուլում գրվեց, ընդամենը մի քանի րոպեով էր մասնակցել իր իսկ նախաձեռնած միջոցառմանը։

168.am-ն Ազգային ժողովին հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե որքա՞ն գումար է ծախսվել այդ միջոցառումը կյանքի կոչելու համար։

Եվ ահա ԱԺ-ից մեզ տեղեկացնում են, որ Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել գորգերի հանրայնացման միջոցառումներ՝ գորգերի լվացում, ցուցադրություն, գորգագործության դասընթացներ։

«Վարդավառի տոնին Բաղրամյան պողոտան ժամանակավորապես երթևեկության համար փակվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միջոցառման նպատակով հատկացվել է 4, 941, 300. 00 ՀՀ դրամ»,- նշված է ԱԺ պատասխանի մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ