02  08  2019

Արդարադատության նախարարն անիմաստ գործով է զբաղված. քաղաքագետ. «Իրավունք»

Արդարադատության նախարարն անիմաստ գործով է զբաղված. քաղաքագետ. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի վերջիններս եզրակացություն ներկայացնեն Հայաստանում տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքի» հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ անիմաստ գործով է զբաղված արդարադատության նախարարը։

 «Վենետիկի հանձնաժողովը դեռեւս 2013 թվին էր մեծ-մեծ խորհուրդներ տալիս ՀՀԿ-ին, որ շուտա­փույթ, 5 վայրկյանում անցկացնեն այդ կոն­վենցիայի պահանջները։ Պարզ է, որ հիմա էլ կասեն՝ շատ լավ է, վավերացրեք։ Այ­սինքն՝ անիմաստ գործ է՝ դի­մել Վենետիկի հանձնաժողովին՝ նախօրոք իմանալով, թե ինչ պատասխան պետք է գա։Ինչ վերաբերում է այդ կոնվեն­ցիային, այն ինձ համար անըն­դունելի է նախեւառաջ նրա համար, որ ստամբուլյան է։ Եվ երկրորդ՝ բացահայտեք այդ կոնվենցիան, թող վերջին գյուղացին իմանա, թե ինչ է այդ­տեղ քարոզվում եւ առաջարկ­վում իրականացնել քո երկ­րում։

Թող քննարկումներ կազմակերպեն բոլորի մասնակցությամբ, տարբեր ոլորտ­ների փորձագետների հետ, ի՞նչ է, գաղտ­նի՞ք է։ Ինչո՞ւ չեն նկատում, որ տարբեր եվ­րոպական երկրներ են դրա դեմ դուրս եկել, նույնիսկ ԵՄ անդամ երկրներ։ Եթե քարո­զում են այդ կոնվենցիան, թող երկկողմանի քարոզեն, որ մարդիկ իմանան, թե ինչ է կա­տարվում։ Օրինակ, ես երբեք չէի տա ոչ մի արտոնություն ԼԳԲՏ-ական ցանկացած մարդու։ Եթե մարդ է, արդեն պաշտպան­ված է Սահմանադրությամբ եւ մնացած օրենքների լիակատար ուժով։ Իսկ եթե խոսքը ինչ-որ արտոնյալ վի­ճակներ ստեղծելու մասին է, ապա սա ի՞նչ է նշանակում՝ այդ մարդկանց մարդ չե՞ն հա­մարում, իրենց են վիրավորում, թե՝ մեզ, չգիտեմ, բայց ինչ-որ բնակչության մասի մարդ չեն համարում։ Քրեական օրենսգր­քում կա համապատասխան՝ գլուխ՝ անձի դեմ հանցագործության վերաբերյալ, բոլորի իրավունքներն այդտեղ պաշտպանված են, բոլոր հանցագործու­թյունների համար պատիժը նախատեսված է։ Ուզում են այստեղ դարձնել Նորվեգիա՞, Զիբիլիզատիա՞, երբ 6 տարեկան երեխա­յին թույլ է տրվում դատարան դիմել ծնող­ների դեմ, կանչել ոստիկանություն։ Սա դժոխք է, ընտանիք չէ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ