01  08  2019

Հուրգադայի դեպքից հետո ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է սկսել․ «Ժողովուրդ»

Հուրգադայի դեպքից հետո ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է սկսել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում գործող տուրիստական կազմակերպությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձ­նաժողովի տեսադաշտում։ «Ժողո­վուրդ» օրաթերթին ՏՄՊՊՀ-ից հայտնեցին, որ սկսել են ուսումնա­սիրություններ իրականացնել տուրընկերություններում։ Ապա փոխան­ցեցին, որ արդյունքների մասին առաջիկայում կհրապարակեն։ Թե ինչ թերացումներ ու խախտումներ կհայտնաբերի հանձնաժողովը, ցույց կտա ժամանակը։

Բայց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանձնաժողովը սկսել է տուրընկերություններում ու­սումնասիրություններ անցկացնել Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքա­ցիների մասին դեպքերից հետո։ Ի դեպ, քաղաքացիներին նման իրավի­ճակում գցած «Էյ ընդ Ար տուր» ընկե­րությունում այս ընթացքում եւս ստու­գումներ են իրականացվում։Ինչպես հայտնի է, Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաս­տան վերադարձնելու համար կառավա­րությունը հատկացրել է ընդհանուր 47.1 մլն դրամ, քանի որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում էր 119 ՀՀ քաղաքացի։ Իսկ չվերթը չեղարկվել էր «Էյ ընդ Ար տուր» հայկական տուր օպերատորի կողմից հունական «Orange to Fly» ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։

Բացի այս, չեղարկվել էր նաեւ հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երեւան չվերթը։ Եւ ՀՀ դեսպանությունը պայմա­նավորվածություն էր ձեռք բերել հու­նական «Spot Air» ընկերության հետ Հուրգադա-Երեւան երկու չվերթ կազ­մակերպելու համար։ Բայց հուլիսի 26-ի թռիչքի իրականացման համար ԵԱՀ ՀՀ դեսպանությունից ավիաընկերությանը պահանջել էր մինչեւ թռիչքի իրականացումը կանխիկ վճարել 47 մլն 198 հազար դրամ։

Մյուս կողմից՝ նկատենք, որ այս պահի դրությամբ հայտնի չէ՝ ըն­կերությունը պետական բյուջե հետ կվե­րադարձնի նշված գումարը, թե ոչ։«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխ վարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարազ Սիսեռյա նից հետաքրքրվեց՝ ինչ քայլեր են ձեռնարկվում 47.1 մլն դրամը պետական բյուջե փոխհատուցելու ուղղությամբ։ Հարցին ի պատասխան՝ Սիսեռյանն արձագանքեց. «Այդ հարցով մեր գրասենյակը չի զբաղվում։ Դրա համար կան իրավապահ մարմիններ»։ Մեր հեռախոսազանգերին «Էյ ընդ Ար Տուր» ընկերությունից եւս չպատասխանեցին, հեռախոսահասարներն անջատված են»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ