30  07  2019

Գյուղատնտեսության ոլորտում 7.4% անկում է գրանցվել․ «Ժողովուրդ»

Գյուղատնտեսության ոլորտում 7.4% անկում է գրանցվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին կիսամ­յակում անկում է արձանագրվել։ ՀՀ վի­ճակագրական կոմիտեի տվյալներով՝ գյուղատնտեսության համախառն ար­տադրանքի ծավալները այս տարվա հունվար-հունիսին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվա­զել են 7.4 տոկոսով՝ կազմելով 247 մլրդ 951 մլն դրամ։

 Այս ցուցանիշն ուշագ­րավ է այն առումով, որ իշխանություննե­րը որոշել են փոխել գյուղատնտեսա­կան արտադրանքի վերաբերյալ հաշ­վետվության ներկայացման ժամկետները, եւ հիմա այդ ցուցանիշները հաշ­վարկվում ու հրապարակվում են եռամս­յակը մեկ։ Սրա պատճառն այն է, որ այս­պես փորձելու են ներկայացնել իրակա­նությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ։

Բայց պարզվում է՝ անկախ ամեն ին­չից՝ գյուղատնտեսության ոլորտում շա­րունակվում է անկումը, ինչը մտահոգիչ է։ Մյուս կողմից՝ տնտեսական ակտիվու­թյան ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ արդյունաբերական արտադրանքի ծա­վալները այս տարի աճել են 6.9 տոկո­սով վերոնշյալ ժամանակահատվածում 8.9 տոկոսով աճել է ներքին առեւտրաշրջանառությունը։ Նկատենք, որ ներմուծման ծավալները, անցած տար­վա հունվար-հունիսի համեմատ, ավելա­ցել են 0.5 տոկոսով իսկ արտահանումը, հակառակը, նվազել է 0.5-ով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ