26 07 2019

Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները. «Ժողովուրդ»

Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները. «Ժողովուրդ»

«Ժողո­վուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր­ներից պահումներ են կատարվում ԱԺ լիա­գումար, արտահերթ եւ հանձնաժողովների նիստերից բացակայելու համար։ «Ժողո­վուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հուն­վարի 14-ից հունիսի 30-ը ընկած ժամանա­կահատվածում պատգամավորների բա­ցակայությունների ցանկը, պարզեց, որ լի­ագումար նիստերից ամենաշատը՝ 11 ան­գամ, բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, եւ Նրա աշխատավարձից կատարվել է 357 հազար դրամի պահում։

Նրան հաջորդում է «Իմ քայլը» խմբակցու­թյան պատգամավոր Սասուն Միքայելյանը՝9 անգամ բացակայությամբ եւ 426 հազար 700 դրամ պահումով։ Բացակայողների թոփ եռյակը եզրափակում է նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Կորյուն Մկրտչյանը։ Նա լիագումար նիստերից բացակայել է 8 անգամ, եւ աշխատավարձից պահվել է 264 հազար դրամ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ