26 07 2019

Փաշինյանի մամուլի խոսնակը և՛ Թբիլիսիում, և՛ Երևանում ռեստորաններ ունի. «Իրատես»

Փաշինյանի մամուլի խոսնակը և՛ Թբիլիսիում, և՛ Երևանում ռեստորաններ ունի. «Իրատես»

«Իրատես»-ը գրել է. «Կառավարությունը շատ է հպարտանում, որ իր թիմում գործարարներ չկան, բոլորը աշխատավարձի հույսին են, դրա համար էլ պարգևատրում են, որպեսզի մարդիկ լավ աշխատեն։ Սակայն «ծպտյալ» գործարարների պակաս, այդուհանդերձ, կառավարությունը չունի։

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ե՛ւ Թբիլիսիում, ե՛ւ Երևանում ռեստորաններ ունի, ընդ որում, Վրաստանի մայրաքաղաքի Ռուսթավելի փողոցում՝ երկու ռեստորան։ «Լավ էլ հաց են տալիս էնտեղ»,- գոհունակությամբ նշեց մեր զրուցակիցը։

Ի դեպ, Վրաստանի հետ կապը պատահական չէ, Վլադիմիր Կարապետյանը 2001-2004 թթ. Վրաստանում ՀՀ դեսպանատանն աշխատել է որպես խորհրդական»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ