25  07  2019

Կրճատումների հերթը հասել է ՔԿՀ պետերին. «Ժողովուրդ»

Կրճատումների հերթը հասել է ՔԿՀ պետերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 23–ին գրել էր, որ ՀՀ արդարադատու­թյան նախարարության քրեակատարողական ծառայության պետն ազատ­վում է նախկինի կադրերից եւ փոփոխություններ է նախաձեռնել։ Գրել էինք նաեւ, որ առաջիկայում նա կա­զատվի նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելանից։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտ­նի դարձավ, որ Մանուկ Միքայելյանի հրամանն արդեն ստորագրվել է, եւ նա ազատվել է պաշտոնից։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՔԿ ծառայության լրատվական բա­ժին, որտեղից հաստատեցին տեղե­կությունը՝ նշելով, որ Մանուկ Միքայելյանը չվերանշանակվեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտո­նին, եւ արդարադատության նախա­րարի հրամանով՝ նրա փոխարեն ՔԿ ծառայության պետի առաջին տեղա­կալ է նշանակվել Արտակ Հարու­թյունյանը։

Սակայն ազատումները այսքանով չեն սահմանափակվելու, եւ ՔԿ ծառայության այլ պաշտոնատար անձինք, որոնք հնաբնակներ են, եւս առաջիկայում կազատվեն պաշտոն­ներից։ Ի դեպ, ՔԿՀ-ներում լուրեր կան, որ ծառայության կադրային ջարդից հետո հերթը հասնելու է ՔԿՀ պետերին, եւ այդտեղ եւս նոր նշանակումներ են լինելու։ Այս իրավիճակի մասով ՔԿ լրատվական ծառայությու­նից հայտնեցին, որ ՔԿՀ պետերը աշ­խատում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ