25 07 2019

Նիկոլ Փաշինյանն այլևս նախկինը չէ. «168 Ժամ»

Նիկոլ Փաշինյանն այլևս նախկինը չէ. «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրել է. Հասարակության շրջանում գնա­լով խորանում է հիասթափու­թյունն իշխանությունների գործողու­թյուններից։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե իշխանափոխությունը որքանով չլուծեց այն խնդիրները, որոնք կային երկրում։ Մի պահ մարդիկ հույս ունեին, որ գալու է Նիկոլ Փաշինյանը և հոգալու է իրենց հոգսերը։ Եկավ Նիկոլ Փաշինյանը, բայց հոգսերը շարու­նակում են թակել մարդկանց դռները։  Ժամանակն անցնում է, իսկ երկ­րում սոցիալական իրավիճակը չի փոխվում։ Նիկոլ Փաշինյանն էլ այլևս նախկինը չէ։

Հիմա արդեն նա չի էլ ուզում լսել այն մարդկանց, ովքեր իրեն բերեցին իշխանության, ովքեր ոչ վաղ անցյալում Հայաստանի 3 միլիոն վարչապետներից մեկն էին և իրավունք ունեին ոտքով բացել պետական հիմնարկների դռները։ Հիմա արդեն ամեն մարդ ինքը պիտի հոգա իր հոգսը, դա այլևս կառավարության խնդիրը չէ։ Հիմա արդեն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը ոչ պակաս քամահրանքով է խոսում Հայաստանի հպարտ քաղաքացու հետ. ինչպես խոսում էին նախկինները։ Հիմա արդեն երկրում սոցիալական վատ վիճակի մեղավորը ոչ թե կառավարությունն ու քաղաքական իշխանությունն է, այլ քաղաքացիները, ովքեր չեն ուզում աշխատել և հոգալ իրենց հոգսերը։ 

Պարզվում է՝ Հայաստանում այլևս աշխատատեղի խնդիր չկա, պարզապես մարդիկ չեն ուզում աշխատել։ Աշխատանք կա, բայց աշխատող չկա։  «Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազմաթիվ դեպքերի,  երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում–գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում»,– ասում է վարչապետը։  Թվում է, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում այնքան նոր աշխատատեղեր են ստեղծվել, որ աշխատողներն այլևս չեն բավա­կանացնում։ 

Պարզ է, որ այդպես չէ։ Ավելին, այս ընթացքում գուցե Հայաստանում ավելի շատ աշխատատեղեր են փակվել, քան բացվել։ Ընդ որում, նաև կառավարության մեղքով։ Հիմա, երբ մարդիկ բողոքում են աշխատանք չունենալուց. դա ամենևին էլ չի նշանակում, թե աշխա­տանք կա, բայց նրանք չեն ուզում աշխատել։ Եվ պետք չի տպավորու­թյուն ստեղծել, թե կառավարությունը բոլոր պայմաններն ապահովել է, որ­պեսզի մարդիկ աշխատեն ու ինքնուրույն հոգան իրենց հոգսերը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ