25  07  2019

Սկսվել է Մայր Աթոռի դեմ Արագած Ախոյանի հայցի քննությունը. «Հրապարակ»

Սկսվել է Մայր Աթոռի դեմ Արագած Ախոյանի հայցի քննությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի՝ Մայր Աթոռի դեմ դատական հայցի քննությունը սկսվել է։ Օրերս Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում տե­ղի է ունեցել դատական առաջին նիստը։ Իսկ օգոստոսի 21-ին երկրորդ նիստն է կայանալու։

Նախկին պատգամավորի եւ վեհարանի միջեւ վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր։ Ախոյանին պատկա­նող «Սպիտակ կամար» շինարարական ընկե­րությունն աշխատանքներ է կատարել կաթողիկո­սի պատվերով, բայց չի վճարվել։ Մոտ 200 միլիոն դրամի մասին է խոսքը։

Մասնավորապես, աշխա­տանքներ են իրականացվել Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում։ Հայցի պահանջն է՝ պարտադրել, որպեսզի Մայր Աթոռի տնտեսական բաժնի պատասխանատուն ստորագրի ավարտական ակտը եւ վճարի գումա­րը։ Դատարանը դեռեւս նյութերին ծանոթանալու եւ նախնական լսումների փուլում է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ