25 07 2019

7-րդ գումարման խորհրդարանը 6-րդին ակնհայտորեն զիջում է. «Հրապարակ»

7-րդ գումարման խորհրդարանը 6-րդին ակնհայտորեն զիջում է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Նախկին գումարման Ազգային ժողովները մշտապես քննա­դատվում էին այն պատճա­ռով, որ վերածվել էին դակիչ մարմնի. 80 և ավելի տոկոս նախագծերը բերում էր կառավարությունը, ոչ թե պատգամավորները, որոնք արագ–արագ՝ մի քանի արտահերթերում քվեարկում էին նախագծե­րը՝ դարձնում օրենքներ։ Սակայն օրենսդրական աշխատանքի կոչված պատգամավորները, որոնց ընտրում է ժողովուրդը, որպես կանոն, օրենս­դրական գործունեությամբ չէին զբաղվում՝ օրենքներ չէին մշակում, օրինագծերի համահեղինակներ չէին։ Նրանցից շատերն անգամ ելույթներ չէին ունենում խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանների ժամանակ անգամ հարց չէին տալիս կառավարության անդամներին, չէին հանդիպում իրենց ընտրողների հետ, նրանց տարածքնե­րում ծագած խնդիրներով չէին զբաղվում և այլն։ Այս բոլոր դժգոհությունների արդյունքում այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ պատգամավորի մանդատն ընդամե­նը անարգել և ապահով բիզնես անե­լու «մանդատ» է, սրա-նրա բիզնեսին «կռիշ» կանգնելու, բարձր աշխատա­վարձ ստանալու և ամենակարևորը՝ ողջ տարին պետության հաշվին վոյաժների՝ գործուղումների մեկնելու լավ հնարավորություն։ 

Հետաքրքիր է, թե Հայաստանի ամենաերիտասարդ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում այս իմաստով ինչ պատկեր է, և որ խմբակցություններն են առա­վել շատ հանդես եկել օրենսդրական նախաձեռնություններով։ Չէ՞ որ այս խորհրդարանի ընտրությունները չեն կեղծվել, և միանգամայն արդար ու օրինական ընտրությունների ճանա­պարհով մեր հասարակությունը ձևավորել է իր սրտի ուզած խորհրդա­րանը։ Արդյոք այս խորհրդարանը ծառայո՞ւմ է հասարակությանը և արդարացնում է հանրային հույսերը։ 

ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված 29 հարցերից՝ նա­խագծերից, 8 նախագիծ ներկա­յացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, 9 նախագիծ՝ «Լուսա­վոր Հայաստանը», 3-ական՝ «Իմ քայլից» Գևորգ Պապոյանը և ԲՀԿ– ից՝ Սերգեյ Բագրատյանը, 1-ական՝ ԲՀԿ խմբակցությունից՝ Տիգրան Ուրիխանյանը, իմքայլական Արտակ Մանուկյանը (վերջինս՝ նաև Արսեն Ջուլֆալակյանի հետ համահեղինակությամբ) և 1 նախագիծ՝ Ալեն Սիմոնյան, Սիփան Փաշինյան, Նաիրա Ձոհրաբյան կազմը։ Այս բաժնում կա­ռավարության որևէ նախագիծ չկա։ Ի դեպ, «Իմ քայլում» կարծում են, որ օրենսդրական նախաձեռնություննե­րի հարցը Արարատ Միրզոյանն ուղղակի «ուզուրպացրել» է՝ անգամ Լիլիթ Մակունցին չեն ներգրավում նախաձեռնություններին. ԱԺ նախա­գահը՝ իր «թիմով», որոշել է ոչ մեկին մոտ չթողնել այս ոլորտին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ