25 07 2019

Եթե մինչև հիմա ներդրումներ են արել «ախպոր ախպերները», ապա հիմա նրանք էլ չկան. «168 Ժամ»

Եթե մինչև հիմա ներդրումներ են արել «ախպոր ախպերները», ապա հիմա նրանք էլ չկան. «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է.

«Նախորդ գրեթե մեկ ու կես տարին ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը նույ­նիսկ իշխանափոխությունից հետո չի փայլում ներդրումային բարձր գրավչությամբ։ Ու եթե նախկինում «ախպոր ախպերներն» էին ներ­դրումներ անում, հիմա նրանք էլ չկան։ Հիշենք, թե մի առիթով ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը մինչև այժմ Հայաստանում կա­տարված ներդրումների վերաբերյալ. «Սովո­րաբար կառավարությունում և ԱԺ-ում հավաք­վել են լավ տղերքը և ասել են, թե հիմա ո՞նց պետք է ներդրում բերենք, մենք բոլորս ախպեր­ներ ենք և մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, կան ախպոր ախպերներ, և կան ախպոր ախ­պոր ախպերներ։

Հիմա ո՞նց ենք ներդրում բե­րում, դե, ամեն մեկս պետք է ասենք մեր ախպո­րը, մեր ախպերն էլ ՝ իր ախպորը, ախպոր ախ­պերն էլ իրենց ախպերներին, և ախպերներով պետք է մի բան անենք, մի բան լինի։ Եկեք նա­յենք մեր երկրի ներդրումների պատմություննե­րը, ինչի՞ պատահական մարդ Հայաստանում ներդրումներ է արե՛լ, կամ եղել է ախպեր կամ ախպոր ախպեր։ Դրա համար Հայաստանի ամ­բողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախ­պոր ախպեր ա։ Մենք ասում ենք՝ այս համա­կարգից հրաժարվում ենք. սա է հեղափոխությունը. մենք դաշտ ենք ստեղծում, որ ոչ թե ախպերները լինեն տնտեսության ֆակտորը, այլ գաղափարները, մեխանիզմները»։ Վարչապետի դիտարկումների մեջ գուցե ճշմարտություն կա։ Բայց այնպես չէ, որ Հայաստանում մինչև հիմա ներդրումներ են արել միայն «ախպոր ախպերները»։

Դրա հա­մար կան բազմաթիվ օրինակներ։ Ասենք՝ օրերս մեկնարկած Երևանում նոր ջերմային կայանի կառուցման ծրագիրը, որը մաքուր օտարերկրյա ներդրում է, և որի հետ այս իշխանությունները որևէ կապ չունեն։ Ծրագրին մասնակցում են միջազգային մի քանի հայտնի ընկերություններ և ֆինանսա­կան կառույցներ, որոնց հետո «ախպոր ախ­պերների» կապը, լավագույն դեպքում, կարող է այն լինել, որ նման ներդրողներ են բերել Հայաստան։ Կամ՝ նույն Ամուլսարը, որը գրեթե ավարտին էր, բայց իշխանափոխությունից անմիջապես հետո հայտնվեց փակուղու առջև, և մինչև այժմ կառավարությունը լուծում չունի այս խոշոր ներդրումային ծրագրի վերաբերյալ։ Այս երկու օրինակը բավարար է՝ հասկանա­լու համար, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը չափազանցնում էր ներդրումների հետ կապ­ված իրավիճակը։

Եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է եղել, ապա ո՞րն է նոր իշխանություն­ների ներդրումային քաղաքականությունը։ Այս հարցը, իշխանափոխությունից անգամ 15 ամիս հետո, շարունակում է բաց մնալ։ Կառավարությունը մինչև այժմ չի կարողա­նում հստակեցնել իր ներդրումային քաղաքա­կանությունը։ Այդպես էլ բաց է մնում այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ պետք է ներդրողները գան Հայաստան, այդ ո՞ր առավելության հա­մար։ Կամ՝ ի՞նչ լրացուցիչ պայմաններ է ստեղ­ծել կառավարությունը, որպեսզի գրավի ներդ­րողներին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ