24 07 2019

Աշխատանքը վերջին օրերին գրեթե անհնար է դարձել. «Հրապարակ»

Աշխատանքը վերջին օրերին գրեթե անհնար է դարձել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Երևանի դատարանի Կենտրոն նստավայրում շուրջ մեկ ամիս է՝ օդափոխության համակարգը չի գործում։ Դատարանում հեղձուցիչ շոգ է, աշխատանքը վերջին օրերին գրեթե անհնար է դարձել։ Բանն այն է, որ օդորակիչների կենտրոնացված համակարգը խափանվել է։

Իսկ դատարանը ծանրաբեռնված աշխատում է՝ օրական մի քանի տասնյակ նիստեր են ընթանում, այդ թվում՝ քաղաքական հնչեղություն ունեցող։ Մեր լրագրողը աշխատակազմի ներկայացուցիչներից փորձել է պարզել, թե երբ է խնդիրը լուծվելու, սակայն անորոշ պատասխան է ստացել՝ համակարգը խափանվել է, վերանորոգումը մի քանի հազար դոլար կպահանջի, իսկ դատարանը չունի այդ հնարավորությունը։

Փաստորեն, պետական միջոցներով դատարանների համար տարրական աշխատանքային պայմաններ չեն ապահովվում։ Մեզ ասացին, որ հաճախ վճիռներ ու դատավճիռներ տպելու թուղթ չունեն, գործերը կարում են սեփական գրպանից միջոցներ ծախսելով և այլն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ