23  07  2019

Ապրիլյանի մասնակից ուսանողները չեն կարողանում օգտվել վարձավճարի զեղչերից.«Ժողովուրդ»

Ապրիլյանի մասնակից ուսանողները չեն կարողանում օգտվել վարձավճարի զեղչերից.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» լուծարման գործընթացը խնդիրներ է առաջացրել 2016 թ. Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար, քանի որ նրանց ուսման վարձի 20 տոկոսը հիմ­նադրամն էր վճարում «ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի քանի ուսանողներ, որոնց պատմելով՝ հիմնադրամը 2018-19 ուսումնական տարվա իրենց վարձի խոստացած 20 տոկոսը չի փոխհատուցել, եւ պատճառաբանել են, որ գտնվում են լուծարման գործընթացում: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց կապ հաստատել հիմնադրամի հետ, որտեղից մեզ արձագանքեցին այսպես. «Եթե ուսանողների տվյալները համապատասխանում են, թեեւ ծրագրերի ժամկետները մինչեւ մարտի 15-ն է եղել հայտարարված, մենք ընդառաջել ենք»:

Բայց մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետի՝ նախորդ տարվա նոյեմբերի 5-ի հանձնարարականով Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնարարվել էր ներկայացնել Հիմնադրամի լուծարման վերաբերյալ առաջարկություններ: Չի բացառվում, որ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի տնօրինած հիմնադրամի գործառույթները մոտ ապագայում իրականացնի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Ժողովուրդի»  այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ