23 07 2019

ԱԺ նախագահի ամերիկյան վոյաժը տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել. «Իրատես»

ԱԺ նախագահի ամերիկյան վոյաժը տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը` Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք, հայաստանյան նոր իշխանությունների անփառունակ դիվանագիտության, տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել ոչ միայն բարձր մակարդակի բացակայության (նրան այդպես էլ չի ընդունել Սենատի նախագահի ԺՊ-ն), հանդիպումների կոնկրետ արդյունքի, անչափ երկար լինելու, բյուջեի վրա բավականին թանկ նստելու առումներով:

Ի դեպ, նույն օրերին Վաշինգտոնում կազմակերպված «Առաջնորդների ֆորումին» մասնակցել էր նաև վրացական պատվիրակությունը` Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահ Արչիլ Տալակվաձեի գլխավորությամբ:

Ասենք, որ Վրաստանի ԱԺ նախագահը, ի տարբերություն Արարատ Միրզոյանի «բուռն և երկարատև» 9 հոգով (ներառյալ պետաիրավականի ներկայացուցիչ Աննա Կարապետյան)`12-օրյա այցի, ընդամենը հինգ օրով է մեկնել` երկու-երեք պատգամավորների ուղեկցությամբ։ Ընդ որում, ինչպես միշտ, նրանց շատ ավելի լավ են ընդունել և բարձր մակարդակի հանդիպումներ ապահովել, քան Արարատ Միրզոյանին։

Հիշեցնենք` նման պատմություն եղավ ժամանակներ առաջ. Վրաստանի վարչապետին Բրյուսելում՝ Եվրոպայի սրտում, անչափ ջերմ էին ընդունել, քան «իր հեղափոխության» մասին եվրոպացիներին պատմող Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ