19  07  2019

Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից. «Փաստ»

Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից. «Փաստ»

Ըստ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրների, Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից:

Որպես հեռացման պատճառ մեր աղբյուրները նշում են մի քանիսը, նախ՝ նրա հարաբերությունները շատ լարված են հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, երկրորդ՝ կարևոր պատճառ են հանդիսացել ռուսական կողմի ճնշումներ՝ կապված Իգիթյանի հայտնի քվեարկության, իսկ ավելի ստույգ՝ չքվեարկության հետ, որի պարզաբանման համար այդպես էլ որևէ «հեքիաթ» չհորինվեց, թե ինչու էր նա բացակայել քվեարկությունից:

Եվ երրորդ' նշվում է, որ Իգիթյանի աշխատանքից իշխանությունները գոհ չեն, ավելին՝ նրա աշխատանքը սպասվածից ավելի թույլ է եղել և չի համապատասխանել ԵԽԽՎ-ում պատվիրակի պահանջներին: Դեռևս հնարավոր չեղավ ճշտել, թե ով կփոխարինի նրան, շրջանառվում են մի քանի անուններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ