19  07  2019

«Կամանդույուշչին» հայտարարել է` որոշ կեղտեր արյան գնով պետք է սրբել. «Իրատես»

«Կամանդույուշչին» հայտարարել է` որոշ կեղտեր արյան գնով պետք է սրբել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շտաբում արշալույսները խաղաղ չեն. շտաբի ղեկավարները խոստում են տվել, որ 30 հազար ստորագրություն կհավաքեն, ինչի համար «կամանդյույուշչին» փող չի խնայել (այս անգամ արտաքին հովանավորներից են գումարներ վերցվել. սոցցանցերում տեսանյութեր են պտտվում)։

Հավաքվել է ընդամենը 16 հազար ստորագրություն։ Ստորագրահավաքը ֆիասկո է գրանցել ոչ միայն մանիպուլյացիաների, այլեւ իրավական ընթացակարգերի առումով, որի վրա յուղ լցրեց հայաստանյան կողմը` ի դեմս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի:

«Իր արկածախնդիր խարակտերի համաձայն` «կամանդույուշչին» օրերս թիմում հայտարարել է` ամեն գնով հասնելու է իր նպատակին, որոշ կեղտեր արյան գնով պետք է սրբել»,- ասաց նրա շտաբին մոտ կանգնած մեր աղբյուրը:

Այս միտքը խոր տարակուսանք-կարկամում է առաջացրել թիմակիցների մեջ` մնալ նրա կողքի՞ն, թե՞ ճիշտ ժամանակին կողմնորոշվել` համապատասխան հետեւանքներից խուսափելու համար»:

Առավել մանրամասն՝ «Իրատեսի» այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ