18 07 2019

ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը. «Փաստ»

ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը. «Փաստ»

«Գործող իշխանությունները ԵՊՀ-ում շարունակում են վարել իրենց քաղաքական քիմքին հաճո քաղաքական կուրս, ինչը բնավ չի թաքցվում: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, մասնավորաբար ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը, որը երեք անգամ դրվել էր քվեարկության ու մերժվել նորից բերվել է հոգաբարձուների խորհրդի օրակարգ' այս անգամ արդեն հարցման կարգով: Ըստ համալսարանում պտտվող խոսակցությունների, հարցն ունի քաղաքական ենթատեքստ և ծառայում է իշխանական բուրգին:

Թերթին հայտնի է դարձել որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն ու ռեկտորի պաշտոնակատարն իրենց բոլոր քայլերը նախ համաձայնեցնում են իշխանությունների հետ, ապա նոր միայն կայացնում համապատասխան որոշում: Ըստ նույն աղբյուրի, բուհի ներսում լուրջ է դրված քաղաքական հայացքների հանգամանքը, անգամ «այլախոհ» դասախոսները ամեն կերպ «բլոկադայի» են ենթարկվում, նշվում է նաև, որ առաջնային է դարձել անձնական սիմպատիաներով առաջնորդվելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ