13  07  2019

Տուսկի «ֆենոմենալ» այցի տարօրինակ միջադեպերը․ «168 Ժամ»

Տուսկի «ֆենոմենալ» այցի տարօրինակ միջադեպերը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, օրերս տարածաշրջանային այցով Երևանում էր Եվրոպական խորհրդի (ԵԽ) նա­խագահ Դոնալդ Տուսկը, ով մինչ այդ, ՀՀ այցի նախորդ օրը, գտնվում էր Բաքվում: Եթե փորձենք այցի հետ կապված գնահատականներ տալ կամ հնչեցնել հնարավորությունների տեսլական, ապա կարելի է մեկ բա­ռով շեշտել, որ դա ոչինչ չասող և զուտ պրոտոկոլային այց էր եվրո­պական հերթական չինովնիկի կող­մից: Ինչը, սակայն, չես կարող ասել իշխանությունների և նրանց սատա­րող մեդիահարթակի քարոզչական մանիպուլյացիաների մասին, որոնք այցին տվեցին «պատմական» ու «ֆենոմենալ» ձևակերպումները: Կարելի է փաստել, որ Տուսկի հայաստանյան այցը ձախողված էր և, ըստ էության, ոչ մի բանով աչքի չընկ­նող, հակառակը՝ այն աչքի ընկավ ոչ սովորական այցերի բնորոշ միջադեպային հագեցվածությամբ:

ԵԽ նախագահի այցի շրջանակում կարծես անսպասելի ու տարօրինակ դեպքերի պակաս չունեինք: Օրինակ՝ աննախադեպ էր այն, որ կառավա­րությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին զրկեցին հարցեր տալու իրավունքից հավա­նաբար տհաճ ու անցանկալի հարցե­րից խուսափելու և ավելորդ դիսկոմֆորտի մեջ չընկնելու համար: Կառա­վարությունն այս անգամ բավարար­վել էր միայն ԶԼՄ-ների համար հայտարարությամբ՝ ի դեպ չներկայաց­նելով որևէ պարզաբանում:

Հավելենք, որ այս դեպքի հետ կապված մամուլում տեղեկություններ կային, որ վարքագծի դրսևորման պատճա­ռը եղել է այն, որ իշխանությունները տեղեկատվություն են ունեցել, թե որոշ լրատվամիջոցների ներկայա­ցուցիչներ տհաճ հարցեր են պատ­րաստել. Մասնավորաբար, ներհայաստանյան վերջին զարգացումնե­րի. քաղաքական հետապնդումների, մամուլի, ազատ խոսքի դեմ գործո­ղությունների, Ռոբերտ Քոչարյանի կալանքի, դատարանների արգելա­փակման հետ կապված, և ըստ այդմ ուղղակի որոշել են խուսափել դրան­ից: ՀՀ ժամանակակից պատմու­թյան մեջ նմանօրինակ դեպքեր դժվար է հիշել, երբ միջազգային կարևոր հանդիպումների ժամանակ լրագրողական աշխատանքը բացահայտ խոչընդոտվում է՝ ոտնահարվե­լով ազատ մամուլի գործունությունը:

Նշենք մի շատ կարևոր հանգա­մանք ևս. ցանկացած օտարազգի և, ընդհանրապես, կարևոր անձանց այցերի ժամանակ, ընդունված արարողակարգային ավանդույթ կա, որի ժամանակ պաշտոնական հյուրերը գրեթե միշտ այցելում են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանու­թյան անմեղ զոհերի հիշատակին: Տուսկի դեպքում խախտվեց նաև այդ «օրինաչափությունը», քանի որ եվրոպացի պաշտոնյան չայցելեց համալիր և չհարգեց հայոց նահա­տակների հիշատակը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ