13 07 2019

Մխիթար Հայրապետյանին փոխարինող է գտնվել․ «Հրապարակ»

Մխիթար Հայրապետյանին փոխարինող է գտնվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության, գիտության, երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը դեռևս հունիսին հայտնեց, որ դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները, քանի որ ՔՊ վարչության անդամ ընտրվելուց հետո չի հասցնում։ Սակայն ակնհայտ է, որ ՔՊ վարչության անդամ լինելը մեծ ծանրաբեռնվածություն չի առաջացնում։

Տեղեկություն կա, որ իրականում Հայրապետյանի դիվանագիտական առաքելությունը չի գոհացրել ԱԺ ղեկավարությանը։ Մեր տեղեկություններով՝ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար կդառնա իմքայլական Գայանե Աբրահամյանը»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ