12  07  2019

ԲԴԽ կազմը՝ իշխանության ճաշակով․ «Հրապարակ»

ԲԴԽ կազմը՝ իշխանության ճաշակով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ դատավորների ժողովն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամ։ Թեեւ դժվար է դա ընտրություն կոչել, քանի որ կանխատեսելի արդյունք արձանագրվեց։ Ընտրվեցին Երեւանի դատավոր Մեսրոպ Մակյանը, Երեւանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Նաեւ երդվեց դատավոր Նախշուն Տավարացյանը, ով ԲԴԽ անդամ էր ընտրվել վիճելի հանգամանքներում՝ 2018-ի վերջին, ապա հրաժարական տվել։ Բայց պարզվեց, որ նրա ընտրությունն օրինական է։

Նկատենք, որ հենց այս կազմն էր ուզում իշխանությունը տեսնել ԲԴԽ-ում։ Փաստորեն, մնաց մեկ անդամի թափուր տեղ, որը պետք է զբաղեցնի իրավաբան-գիտնականը՝ ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո։ Այնուհետեւ ԲԴԽ-ն ձեռնամուխ կլինի վեթթինգին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ