12  07  2019

Ո՞վ պետք է փոխհատուցի էներգետիկ վթարից տուժած քաղաքացիներին․ «Ժողովուրդ»

Ո՞վ պետք է փոխհատուցի էներգետիկ վթարից տուժած քաղաքացիներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է` նախօրեին Հայաստանի որոշ մարզերում ու Երևանում հոսանքազրկումներ և հոսանքի տատանումներ տեղի եղան և երեկվանից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պետք է պարզեն դրա պատճառները: Այս պահին քննվում է վթարի արտաքին, այլ ոչ թե ներքին գործոնի փաստը:

Եվ չնայած այդ հանգամանքին, օրինակ էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զարմանք հայտնեց մետրոպոլիտենի մասով: «Զարմանալի է, թե ինչու սնուցման ռեզերվային համակարգերը չգործեցին: Պետք է դադարը շատ կարճատև լիներ, մետրոն առաջին դասի սպառիչ է, և նա պետք է այդպես չընկներ անջատումների տակ: Սա մտածելու տեղիք է տալիս», – հավելեց նա: 

Եվ հետաքրքիր է, որ նախօրեի մասշտաբային վթարի հետևանքով վնասներ կրած քաղաքացիների փոխհատուցման համար որպես այդպիսին կարգ չկա: Վերջիններս պետք է դիմումներ ներկայացնեն ՀԷՑ, սակայն դրանք կբավարարվեն, թե ոչ, դժվար է ասել: Համաձայնեք, տարօրինակ է. քաղաքացիները վնաս են կրում այլոց սխալների համար, սակայն փոխհատուցում չի լինի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ