12 07 2019

Մաշադյանի հովանավորյալը տեղակալից պետ է դարձել 3 ամսում․ «Ժամանակ»

Մաշադյանի հովանավորյալը տեղակալից պետ է դարձել 3 ամսում․ «Ժամանակ»

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ օրերս Շենգավիթի հարկային տեսչության պե­տի տեղակալ Արմեն Օհանյանը, ով նախկինում Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանա­կավոր պաշտոնակատարն էր, նշանակվել է Շենգավիթի հարկայինի պետ: 

Ուշագրավ է, որ Օհանյանը Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ էր նշանակվել ընդամենն այս տարվա մարտին, և փաստո­րեն, 3 ամսում հնարավոր դարձավ տեղակալից դառնալ պետ: Արմեն Օհանյանի հաջո­ղության գաղտնիքն այն է, որ նրա հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է, ում շնորհիվ Օհանյանը 2 տարի չհաճախե­լով աշխատանքի և ստանա­լով աշխատավարձ՝ սպասում էր հերթական բարձրացմանը: 

Օհանյանին աշխատանքի չհաճախելու համար աշխա­տանքից ազատել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, սակայն Ռաֆիկ Մաշադյանի՝ առաջին տե­ղակալ նշանակվելուց հետո Օհանյանի մոտ սկսվեց պաշ­տոնների առաջխաղացման շրջան:Ի դեպ, Արմեն Օհա­նյանի որդին էլ՝ Սինոդ Օհա­նյանը, Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ