10  07  2019

Արցախի նախկին գլխավոր դատախազը՝ նախագահի թեկնածու․ «Հրապարակ»

Արցախի նախկին գլխավոր դատախազը՝ նախագահի թեկնածու․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին հրաժարական ներկայացրեց Արցախի գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Հրաժարականի տեքստում նա նշել է, որ Հայ հեղափոխական դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելն անհամատեղելի է դարձնում իր աշխատանքը գլխավոր դատախազի պաշտոնում, որն ապակուսակցական պաշտոն է։ Տեղեկություն կա, որ Մոսիյանը, հնարավոր է, ՀՅԴ-ի կողմից առաջադրվի նախագահի թեկնածու։

Հուլիսի 7-ին ՀՅԴ Արցախի կազմակերպության ժողովը դիտարկել է նրա թեկնածությունը, իսկ ժողովից հետո հայտարարվեց, որ ՀՅԴ-ն կմասնակցի նախագահական ընտրություններին։ Այլ մանրամասներ չասվեցին։ Գլխավոր դատախազի պաշտոնում Բակո Սահակյանը դիտարկում է Մոսիյանի տեղակալ Սևակ Հակոբյանի թեկնածությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ