03 07 2019

Հիմա ՍԴ-ն լեգիտի՞մ է, թե՞ ոչ․ «Հրապարակ»

Հիմա ՍԴ-ն լեգիտի՞մ է, թե՞ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Օրերս Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր հղել ՀՀ նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին։ Դիմումի նպատակը ՀՀ ՍԴ-ի ներկայում հանդես եկող կազմի սահմանադրականության խնդրից բխող սահմանադրական ճգնաժամի հիմքերի պարզաբանումներն են և ճգնաժամից ելքի շուրջ անհրաժեշտ որոշումների կայացումը։

ՍԴ դատավոր, 2003-2014թթ․ ՄԻԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ արդյոք սահմանադրական ճգնաժամ, թե՞ ոչ։ «Հարցրեք, թե ինչում է կայանում սահմանադրական ճգնաժամը։ Ես կհասկանայի, եթե ճգնաժամ լիներ և Սահմանադրական դատարանը չգործեր, չկայացներ որոշումներ, վարչապետը չդիմեր Սահմանադրական դատարան։ Ես կհասկանայի, եթե ՍԴ-ի գրություններին մյուս սահմանադրական ինստիտուտները չպատասխանեին և կասեի՝ միգուցե ՍԴ-ն չի աշխատում, սահմանադրական ճգնաժամ է առաջացել»,- ասաց Ալվինա Գյուլումյանը։

Միաժամանակ ՍԴ դատավորը հիշեցնում է, որ այն ընթացքում, երբ որոշ մարդիկ ՍԴ-ի կազմը ոչ լեգիտիմ են հայտարարել, երկրի նախագահն է երկու անգամ դիմել ՍԴ՝ օրենքի սահմանադրականության վերաբերյալ, շուրջ քսան անգամ էլ դիմել է երկրի վարչապետը։

«Հիմա ես չգիտեմ՝ մի՞թե մեր սահմանադրական ինստիտուտները չէ՞ին հասկանում, որ լեգիտիմ դատարան չէ և դիմումներ էին ներկայացնում ՍԴ»,- հարցնում է ՍԴ դատավորը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ