02  07  2019

Եվրաինտեգրման հանձնաժողովը պարա­պուրդի է մատնված․ «Ժողովուրդ»

Եվրաինտեգրման հանձնաժողովը պարա­պուրդի է մատնված․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցե­րի մշտական հանձնաժողովը պարա­պուրդի է մատնված: Այս իանձնաժողովը ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ոչ մի նիստ չի գումարել:

 Համենայնդեպս այդպիսի տեղեկատվություն է առ­կա ԱԺ պաշտոնական կայքում, և դրա համաձայն՝ վերջին նիստը եղել է մարտի 21-ին, որից հետո մեկ անգամ էլ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի հետ համատեղ քննար­կել են 2018 թվականի պետական բյու­ջեի կատարողականի նախագիծը: 

Եվ նման պարապուրդի պատճառը նաև այն է, որ չկան նախագծեր, որոնք վերաբերում են այս հանձնաժողովին: Սա­կայն նկատենք, որ հիմա մի շրջան է, երբ պետք է համաձայնություն տրվի ՀՀ- ԵՄ ճանապարհային քարտեզին, և սկսվի այն իրականացնելու գործընթա­ցը: Եվ այս առումով ակտիվ պետք է լի­նի հենց այս հանձնաժողովը: Հիշեցնենք՝ այս հանձնաժողովի նա­խագահը Արման Եղոյանն է՝ Փաշինյանի նախկին խոսնակը»

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ